Երաշխիք
Սույն դրույթներն ու պայմանները վերաբերում են մինչև 01 ապրիլի 2026 թվականը վաճառված լամպերին։
01 ապրիլի 2026 թվականից հետո վաճառված լամպերի համար երաշխիք չի նախատեսվում, և երաշխիքային քարտ չի տրամադրվում։
Երաշխիքով լամպերի փոխանակման կարգը
1. Երաշխիքը տրամադրվում է ECOLA,
REV և Ritter ապրանքանիշերն արտադրողների կողմից։ Վերջիններս իրավունք ունեն սեփական
հայեցողությամբ փոփոխություններ կատարել երաշխիքային պայմաններում։
2. Վաճառքից հետո վնասված լամպերի փոխանակումը
կատարվում է միայն Սմբատ զորավարի 11/1 հասցեում գտնվող Երևան տոնավաճառ 3-րդ հարկ 117 HRASHQ.AM-ի գրասենյակում։
3. Փոխանակման համար ՊԱՐՏԱԴԻՐ պետք
է ներկայացնել լամպերը, ՀԴՄ և երաշխիքային
կտրոնները։
4. Հնարավոր է նաև պատվիրել փոխանակման
առաքում։ Առաքումը վճարովում է ըստ գործող գնացուցակի անկախ նրանից, թե գնման ժամանակ
առաքում իրականացվել է, թե ոչ, առաքման համար վճարվել է, թե ոչ։
5. Երաշխիքային փոխանակման ենթակա չեն
այն լամպերը, որոնց մոտ առկա են․
ա) Մեխանիկական վնասվածքներ (ճաքեր,
կոտրվածքներ, այլ մեխանիկական ազդեցության հետքեր)
բ) Հեղուկի կամ այլ նույթերի հետքեր
գ) Ջերմային ազդեցության հետքեր,
փոփոխված գույն և այլն
դ) Լամպերի օգտագործումը՝ արտադրողի
կողմից չնախատեսված ռեժիմներում և պայմաններում
6. Ֆորս-մաժորային իրավիճակներում
(օրինակ երկրում Արտակարգ Իրավիճակի հայտարարման ժամանակ) երաշխիքով լամպերի փոխանակումը
դադարում է, մինչև իրավիճակի ավարտը:
7. ՀայՓոստի միջոցով առաքում կատարած
լամպերի գնման դեպքում, երաշխիքով փոխանակվում է կետ 2-ում նշած կարգով:
