• Armenian
  • Russian

Մանրամեծածախ հարթակ

Առաքման պայմաններ

055020450; 095020450

Մանուշակ C, 12 սմ

  • 1650 AMD

  • Արտիկուլ:7771-2
  • Առկայությունը:Առկա չէ


Բույսի բարձրությունը՝ 12 սմ

Ծաղկամանի տրամագիծը՝  9 սմ

Պատվիրել հետադարձ զանգ

Մենք կզանգահարենք Ձեզ հնարավորինս շուտ

Խնամք


Տեղը`

Այս բույսերը շատ նուրբ են, փխրուն և ջերմության կարիգ ունեն: Մանուշակն տան պայմաններու աճեցնել կստացվի միայն այն դեպքում եթե նրան բավարարի լուսավորությունը: Մինչ Մանուշակ ձեռք բերելը անհրաժեշտ է գնահատել ձեր տան լուսավորվածությունը: Այն դեպքում եթե բավարար լուսավորություն չեք կարող ապահովել ապա պետք չէ ձեռք բերել այս բույսը: Խնդիրն նրանում է, որ նրանց աճի որակը կախված է լուսավորությունից: Հմուտ ծաղկապահները խորուրդ են տալիս ընտրել առավելագույնս լուսավոր տեղ, նրանց անհրաժեշտ է ցրված ուժեղ լույս: Պետք է հիշել որ արևի ուղիղ ճառագայթները կարող են այրել Մանուշակի տերևները, այդ իսկ պատճառով հարավային պատուհանագոգ ընտրելու պետք է առավելագույս զգույշ լինել: Այդ դեպքում խորհուրդ է տրվում նրանց համար ստվեր ապահովել: Ստվեր ապահովելը հեշտ է, անհրաժեշտ է պարզապես կիսաթափանց վարագույրով ծածկել բույսի վերին մասը: Եթե դուք երկար ժամանակ եք անցկացնում խոհանոցում ապա Մանուշակներին կարելի է եղափոխել խոհանոց: Բանն այն է, որ Մանուշակներին համապատասխանում է լուսավոր խոհանոցը, որտեղ օդի խոնավությունը բարձր է: Բացի այն որ նրանք իրենք հարմարավետ կզգան խոհանոցում, նրանգ նաև կգեղեցկացնել խոհանոցը: Լույսի պակասը կարելի է հասկանալ բույսի արտաքին տեսքից: Տերևները կթառամեն և գունատվեն: Նոր տեևները կսկսեն ձգվել դեպի վերև և ցողունները կերկարեն: Ընդանուր առմամբ նման գործընթացները բացասական է անդրադառնում բույսի տեսքի վրա: 


Ջրում՝

Պետք է հաշվի առնել որ նման բույսը չի սիրում գերջրում, միջանցիկ քամի և հողի գերչորացում: Ջրման հաճախականությունը կախված է տարվա եղանակից: Մանուշակը կարելի է ջրել շաբաթը մեկ կամ երկու անգամ: Ջուրը պարտադիր պետք է լինի հնեցված և սենյակային ջերմաստիճանի: Ջրելիս պետք է ուշադիր լինել որ ջուրը չլցվի բույսի տերևների վրա կամ ցեղունին, դրանից կարող է նեխման գործընթաց զարգանալ: Ոչ մի դեպքում չի կարելի ջուր ցողել բույսի վրա, բայց այս բույսերը սիրում են օդի բարձր խոնավություն: Խնդրի լուծում կարող է հանդիսանալ որևէ տարայով բույսին մոտ ջուր դնելը: Կաերլի է նաև սպունգ կամ խոնավ կտոր դնել: 


Սնուցում՝

Սնուցել բույսը խորհորդ է տրվում միայն բույսի ակտիվ աճման և ծաղկման շրջանում: Աշնանը և ձմռանը պարարտացնել պետք չէ: Առատ ծաղկման համար Մանուշակին անհրաժեշտ է ֆոսֆոր և կալի, իսկ տերևային զանգվածի համար՝ ազոտ: Քանի դեռ բույսը երիտասարդ է այն պարարտացնում են ազոտային հիմքով պարարտանյութով, իսկ մեծ բույսը ավելի շատ ֆոսֆորա-կալյումային պարարտանյութի կարիք ունեն: Հասուն բույսի չի կարելի տար ազաոտային հիմքով պարարտանյութ քանի որ դա կարող է հանգեցնել ծաղկման պակասի: 


Ինչո՞ւ է Hrashq.am-ի առաջարկը լավագույնը:


  1. Ներմուծում ենք անմիջապես արտադրողից, ինչը բերում է ինքնարժեքի նվազեցման
  2. Վաճառում ենք՝ առաքելով, անմիջապես պահեստից, ինչի շնորհիվ գնորդը չի վճարում խանութի վարձակալության, աշխատակիցների աշխատավարձի, կոմունալ և այլ ծախսերի համար
  3. Ճկուն մոտեցում գրասենյակներին, խանութներին և կորպորատիվ գնորդներին
  4. Գնորդի պահանջներին համապատասխան պատվերի ձևավորում և ներմուծում