Խնամք
Տեղը`
Օպտիմալ վայրը բույսը տեղավորելու համար՝ հարավային, արևելյան կամ արևմտյան պատուհանների մոտ է: Կարևոր է պաշտպանել բույսը արևի ուղիղ ճառագայթներից: Ապա սուկկուլենտը կփարթամանա և ավելի գրավիչ տեսք կունենա: Սուկուլենտը սիրում է աճել կիսաստվերում:
Ջերմաստիճանը՝
Սուկուլենտները հատուկ պահանջկոտ չեն ջերմաստիճանի նկատմամբ: Փորձառու ծաղկաբույծները խորհուրդ են տալիս ձմռանը այն պահել սենյակում, իսկ ամռանը հանել դուրս:
Ջրում՝
Գարնան-ամռան ժամանակահատվածում բույսը ջրում են այն ժամանակ երբ հողի վերին շերտը կչորանա: Ձմռանը, սառը պահման դեպքում, կրճատում են ջրումները մինչև ամիսը 1 անգամ: Ջուրը չպետք է ընկնի վարդակի մեջ: Ցողել Հավորտիան պետք չէ:
Սնուցում՝
Բույսը նախընտրում է կակտուսների համար պարարտանյութեր: Տաք ժամանակաշրջանում սնուցում են այն ամիսը 1 անգամ, ավելացնելով պարարտանյութը ոռոքման համար ջրի մեջ: Անմիջապես վերատնկումից հետո բույսը չի կարելի պարարտացնել: