Խնամք
Տեղը`
Ծաղկի համար պետք է ընտրել լավ լուսավորված տեղ, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների տակ(արևի տերևների վրա ընկնելու դեպքում կարող է առաջանալ այրվածքներ): Կարելի է նաև դնել կիսաստվերում որտեղ բույսը իրեն շատ լավ կզգա:
Ջերմաստիճանը՝
Ջերմաստիճանը սենյակում որտեղ գտնվում է բույսը պետք է միշտ տաք լինի: Այսպես տարվա տաք եղանակին ջերմաստիճանը պետք է լինի 24-25աստիճան, իսկ ցուրտ եղանակին 22-25աստիճան: Պետք է հասշվի առնել որ տարվա կամայական եղանակին ջերմաստիճանը չպետք է ցածր լինի 22 աստիճանից:
Ջրում՝
Տաք եղանակին ջրում են հաճախակի բայց այնպես որ տեղի չունենա հողի գերջրում: Ջրման համար օգտագործվում է բացարձակապես փափուկ և գոլ ջրով: Հողը միշտ պետք է լինի խոնավ, բայց ոչ թաց: Աշուն-ձմեռ հատվածում պետք է ջրել չափավոր: Քանի որ բույսը խոնավասեր է, պետք է հաճախակի ցողել, հատկապես որ տարվա ցուրտ եղանակին ջեռուցման համակարգը չորացնում են օդը:
Սնուցում՝
Պատատրացնում են բույսը միայն տաք եղանակին 2 շաբատը մեկ անգամ: Այդ նպատակով օգտագործվում է հանքային պարարտանյութի թույլ լուծույթ: