010770799; 055020450; 095020450

Սեմպերվիվում - Քարե վարդ (Գառնադմակ) A, 10 սմ

  • 2400 AMD
1920 AMD ՀՐԱՇՔ գին
*կայքից 10,000 դր և ավել գնում կատարելու դեպքում

  • Արտիկուլ:5091-3
  • Առկայությունը:Առկա չէ

Սեմպերվիվումը արտասովոր հետաքրքիր բույս է, անվանման թարգմանությունը լատիներենից նշանակում է «ընդմիշտ ողջ»: Երևի թե իր գեղեցկությունը նկարագրող ամենա ճշմարիտ անվանումներից է «քարե վարդ», չնայած որ հայերեն անվանումն է, չգիտես թե ինչու, գառնադմակ:


Երկիր-արտադրող՝ Նիդերլանդներ

Բույսի բարձրությունը՝ 10 սմ

Ծաղկամանի տրամագիծը՝  7 սմ

Խնամք


Տեղը`

Գառնադմակը շատ հաջող է աճում թե արևի տակ թե ստվերում: Սակայն տարբեր լուսավորություւններից փոփոխվում է իր երանգը: Պայծառ արևի տակ այն լինում է հագեցած, վառ, բայց ոչ խոշոր, իսկ ստվերում հասնում է մեծ չափսերի, սակայն կորցնում է գույնի պայծառությունը:


Ջերմաստիճանը՝ 

Գառնադմակը պահանջկոտ չէ ջերմաստիճանի նկատմամբ: Իրեն կարևոր է միայն, որ այն չնվազի 2 աստիճանից, այլապես սենյակային գառնադմակը կարող է կործանվել:


Ջրում՝

Ջրումը կատարվում է հազվագյուտ, ամռանը շաբաթը 1 անգամ, ձմռանը ամիսը 1-2 անգամից ոչ հաճախ: Կատարել է պետք դա շատ զգույշ, որպեսզի ջուրը չընկնի վարդակի մեջ, այն կարող է փթացնել բույսը:


Սնուցում՝

Գառնադմակը սնուցելու կարիք չկա, բայց այն լավ է արձագանքում օրգանական պարարտանյութերին:

Ինչո՞ւ է Hrashq.am-ի առաջարկը լավագույնը:


  1. Ներմուծում ենք անմիջապես արտադրողից, ինչը բերում է ինքնարժեքի նվազեցման
  2. Վաճառում ենք՝ առաքելով, անմիջապես պահեստից, ինչի շնորհիվ գնորդը չի վճարում խանութի վարձակալության, աշխատակիցների աշխատավարձի, կոմունալ և այլ ծախսերի համար
  3. Ճկուն մոտեցում գրասենյակներին, խանութներին և կորպորատիվ գնորդներին
  4. Գնորդի պահանջներին համապատասխան պատվերի ձևավորում և ներմուծում