Խնամք
Տեղը`
Այս տեսակի վարդերը շատ են սիրում ցրված լույս, բայց չեն տանում արևի ուղիղ ճառագայթները և չափից շատ ստվերը: Այդ պատճառով ավելի լավ է տեղադրել բույսը ծաղկամանով պատուհանների մոտ, որոնք նայում են արևելք կամ արևմուտք: Կամ էլ տեղադրել բույսը պատուհաններից հեռու, եթե սենյակը միևնույն է լավ լուսավոր է
Ջրում՝
Ճիշտ ջրումն ու ցողումը այսպիսի բույսի լավ խնամքի կարևորագույն բաղկացուցիչն է: Վարդերը պաշտում են ջուրը: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ջրել իրենց ամռանը օրը 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան: Ձմռանը հարկավոր է ջրել ավելի քիչ: Բավական է 2 օրը 1 անգամ:
Սնուցում՝
Լավ աճի և հաճախ ծաղկման գրավականը պարարտացումն է: Գարնան ընթացքում 2 շաբաթը մեկ անգամ ներարկել ֆոսֆորային, ազոտայի և կալիումի պարարտանյութեր (հնարավորինս հերթագայել միմյանց) կամ օգտագործել կոմպլեքսային միջոց ծաղկային սենյակային բույսերի արմատների սնուցման համար: