Տեղադրեք սերմերը կափարիչ-տակդիրի վրա և թրջեք սենյակային ջերմաստիճանի ջրով 3 օր ժամկետով: Մի մոռացեք փոխել ջուրը օրը 1 անգամ: Թրջումից հետո տեղափոխեք սերմերը մաքուր մակերևույթի վրա և թափեք ջուրը՝ ազատելով կափարիչը:
Կերամզիտը լցրեք ծաղկամանի մեջ: Վրաից լցրեք սնուցված հողը այնպես, որ տոպրակի մեջ մի փոքր մնա:
Տեղադրեք ծաղկամանը կափարիչ-տակդիրի վրա: Խոնավության ավելցուկները ջրման ընթացքում դրենաժային անցքերից կթափվեն կափարիչի մեջ:
Առատ ջրեք հողը սենյակային ջերմաստիճանի ջրով:
Հավասարաչափ տարածեք սերմերը հողի մակերևույթի վրա:
Սերմերի վրա ավելավրեք մնացած հողը այնպես, որ հողածածկը լինի 5-10 մմ և թեթևակի խտացրեք:
Եվս մեկ անգամ ջրեք սենյակային ջերմաստիճանի ջրով և ծածկեք թափանցիկ պոլիետիլենային թաղանթով, օդափոխելով օրը մեկ անգամ:
Սնուցված հողը անընդհատ պահեք խոնավ վիճակում (ջրումը շաբաթը 2-4 անգամ): Սերմերի ծլման ընդացքում ավելի լավ է ցողելով ջրել:
Ընտրեք ձեր բույսի համար ամենալուսավոր տեղը: Օպտիմալ ջերմաստիճանն է 20-25 °С.
Համբերությամբ զինվեք, սածիլները կհայտնվեն արդեն 14-45 օրվա ընթացքում: Սածիլների հայտնվելուց հետո, պոլիետիլենային թաղանթը հեռացրեք:
Երբ ծաղկամանը արդեն փոքր կլինի բույսի համար, անհրաժեշտ է այն մեծացնել: