Խնամք
Տեղը`
Տան պայմաններում պահելիս օպտիմալ լուսային օրվա երկարությունը պետք է լինի 12ժամ: Այդ պատճառով տաք եղանսկին պետք է ընտրել բույսի համար արևլյան կամ արևմտյան կողմ նայող պատուհանագոգ: Ձմռանն բույսը ցանկալի է տեղափոխել հարավային կող նայող պատուհանագոգ: Եթե ձմռանն բնական լուսավորությունը քիչ է ապա այն պետք է արհեստականորեն լուսավորել:
Ջերմաստիճանը՝
Կալանխոեն կարող է աճել գրեթե կամայական ջերմաստիճանի դեպքում, բայց չափն անցնել չի կարելի: Ամռանը ջերմասիճանը կարող է տատանվել 18-28աստիճան, իսկ ձմռանը 14-18աստիճան: Եթե ջերմաստիճանը իջնի 10 ից ապա բույսը կարող է հիվանդանալ և վնասվել: Ցառը ձմեռելուց բույսի մոտ լցվում են ծաղկային բողբոջները (14-18աստիճան):
Ջրում՝
Ջրման համար օգտագործում են լավ հնեցված փափուկ սենյակային ջերմաստիճանի ջուր: Ջրումը իրականացվում է հողի վերևի շերտի ջորացումից հետո, բայց պետք է ուշադիր լինել որպեսզի հողն ամբողջությամբ չչորանա քանի որ այն կարող է բերել տերևների թափմանը: Ձմռանը ջրումը կատարվում է հողախարնուրդի չորացումից 3-4 օր անց: Մասնագետները խորհուրդ են տալիս ջրել բույսը տակդիրից:
Սնուցում՝
Պարարտացնել բույսը պետք է ամռանը և աշնանը երբ ձևավորվում են կոկոնները: Այդ նպատակով կարելի է օգտագործել կակտուսների համար նախատեսված պարարտանյութ: Ամռանը բույսը պարարտացնում են օրգանական պարարտանյութերով ամիսը երկու անգամ, իսկ հանքային պարարտանյութերով՝ շաբաթը մեկ անգամ: