010770799; 055020450; 095020450

Խոլորձ Ֆալենոպսիս N, 1 ցողուն, 40 սմ

  • 7500 AMD 2500 AMD

  • Արտիկուլ:5082-9
  • Առկայությունը:Առկա չէ

Վնասված (Ռեանիմաշկա)


Սենյակային պայմաններում աճեցվող Խոլորձի այս տեսակը ամենա տարածվածն է: Այն կապված է նրա հետ, որ ծաղկի խնամքը բավականին թեթև է, բույսը յուրորինակ է և այն շատ գեղեցիկ է ծաղկում:


Երկիր-արտադրող՝ Նիդերլանդներ

Բույսի բարձրությունը՝ 40 սմ

Ծաղկամանի տրամագիծը՝  9 սմ

Խնամք


Տեղը`

Իդեալական վայրը խոլորձը աճեցնելու համար արևելյան և արևմտյան պատուհանների մոտ է: Իրեն նաև կարելի է տեղավորել սենյակի խորքում, սակայն ապահովվելով լրացուցիչ լուսավորություն ցերեկային լույսի լամպով կամ ֆիտոլամպով: Աշնանային-ձմեռային ժամանակաշրջանում խոլորձի համար անհրաժեշտ է կազմակերպել նմանատիպ լուսավորություն և լուսավորել ծաղիկը օրը 14 ժամից ոչ պակաս:


Ջերմաստիճանը՝ 

Ամռան ժամանակաշրջանում ջերմաստիճանը պետք է տատանվի +20-25ºС, ձմռան ժամանակաշրջանում՝ +16-18ºС: Եթե ձմռան ժամանակաշրջանում խոլորձը գտնվում է ավելի քան +25ºС, ապա այն դժվար թե ծաղկի:


Ջրում՝

Խոլորձը ջրում են տարբեր եղանակներով՝ կամ բույսի ջրով տարողության մեջ իջեցման մեթոդով, կամ ցնցուղով արմատի տակ ջրման մեթոդով: Երբ ֆալենոպսիսը ծաղկած է, ապա ավելի լավ է ջրել իրեն արմատի տակ, որպեսզի չանհանգստացնել և չտեղափոխել բույսը, այլապես այն կարող է ծաղկաթափ լինել: Ջրումը պետք է լինի չափավոր: Թույլ մի տվեք, որպեսզի արմատները խոնավ միջավայրում երկար չմնան, այլապես կհիվանդանան: Դրանից ելնելով, անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ արմատային համակարգը թեթև չորացնել, գոնե շաբաթը մեկ անգամ: Եթե խոլորձը չիծաղկել, ապա կարելի է այն ջրել ջրով տարողության մեջ իջեցման մեթոդով: Անհրաժեշտ է ծաղկամանը իջեցնել ջրով տարայի մեջ և պահել այնքան, մինչև չդադարեն պողպջակները ջրի երես դուրս գալ: Այնուհետև հանել ծաղկամանը ջրից և պահել օդում այնքան մինչև որ ավելորդ ջուրը չգանա: Դրանից հետո նոր կարելի է խոլորձը վերադարձնել իր տեղը: Ջերմաստիճանը ջրման համար չպետք է գերազանցի +28ºС և սենյակային ջերմաստիճանից ցածր չլինի:



Սնուցում՝

Բույսի սնուցման համար օգտագործվում է պարարտանյութ խոլորձների համար: Ծաղկման շրջանում Ֆալենոպսիսը սնուցում են ամիսը 2-3 անգամ: Եթե խոլորձը ծաղկել է աշնանը կամ ձմռանը, ապա սնուցումը կատարում են նույնաձև, սակայն նվազեցնում են կոնցենտրացիան մոտավորապես 2 անգամ: Եթե խոլորձը չի ծաղկում, ապա կարելի է այն չպարարտացնել կամ սնուցել ամիսը 1 անգամ: