• Armenian
  • Russian

Մանրամեծածախ հարթակ

Առաքման պայմաններ

055020450; 095020450

Խոլորձ (Օրխիդեա) Ֆալենոպսիս մինի Little Pinky, 1 ցողուն, 40 սմ

  • 7400 AMD

  • Արտիկուլ:5316-3
  • Առկայությունը:Առկա չէ

Սենյակային պայմաններում աճեցվող Խոլորձի այս տեսակը ամենա տարածվածն է, դա կապված է նրա հետ, որ ծաղկի խնամքը բավականին թեթև է, բույսը յուրօրինակ է և այն շատ գեղեցիկ է ծաղկում:


Երկիր-արտադրող՝ Նիդերլանդներ

Բույսի բարձրությունը՝ 40 սմ

Ծաղկամանի տրամագիծը՝  9 սմ

Պատվիրել հետադարձ զանգ

Մենք կզանգահարենք Ձեզ հնարավորինս շուտ

Խնամք


Տեղը`

Իդեալական վայրը խոլորձը աճեցնելու համար արևելյան և արևմտյան պատուհանների մոտ է: Իրեն նաև կարելի է տեղավորել սենյակի խորքում, սակայն ապահովվելով լրացուցիչ լուսավորություն ցերեկային լույսի լամպով կամ ֆիտոլամպով: Աշնանային-ձմեռային ժամանակաշրջանում խոլորձի համար անհրաժեշտ է կազմակերպել նմանատիպ լուսավորություն և լուսավորել ծաղիկը օրը 14 ժամից ոչ պակաս:


Ջերմաստիճանը՝ 

Ամռան ժամանակաշրջանում ջերմաստիճանը պետք է տատանվի +20-25ºС, ձմռան ժամանակաշրջանում՝ +16-18ºС: Եթե ձմռան ժամանակաշրջանում խոլորձը գտնվում է ավելի քան +25ºС, ապա այն դժվար թե ծաղկի:


Ջրում՝

Խոլորձները ջրում են տարբեր եղանակներով՝ ողողումով կամ խորասուզելով: Ջրման հաճախականությունը՝ որոշվում է արմատների գույնով, եթե նրանք արծաթագույն են ապա ջրելու ժամանակն է, իսկ եթե կանաչ են և ծաղկամանի պատերին առկա են ջրի կաթիլներ, ապա այն ջրել պետք չէ: Ողողումով ջրելու դեպքում պետք է վերցնել հնեցված (ամենաքիչը 2-3 օր) ջուր 1-2լիտր, սենյակային ջերմաստիճանի (կարելի է նաև մի քիչ եռացրած ջուր ավելացնել ջուրը գոլ դարձնելու համար): Ծաղկամանը պահել լվացարանի կամ որևէ տարրայի վրա և զգուշությամբ լցնել ջուրը այնպես, որ բույսի տերևներին և բնին ջուր չլցվի: Ջուրը ամբողջությամբ հոսելուց հետո բույսը վերադարձնում են իր մշտական տեղը: Խորասուզելով ջրելու համար համար անհրաժեշտ է վերցնել տարրա, որի մեջ տեղադրվելու է բույսը, այն բույսի ծաղկամանի կես բարձրության չափով լցվում է հնեցված (ամենաքիչը 2-3 օր) սենյակային ջերմաստիճանի (կարելի է նաև մի քիչ եռացրած ջուր ավելացնել ջուրը գոլ դարձնելու համար) ջուր և բույսը տեղադրվում է տարրայի մեջ: Բույսը այնտեղ կարելի է թողնել 10-20րոպե: Ջրից բույսը հանելուց հետո պետք է սպասել, որ ավելորդ ջուրը հոսի և բույսը վերադարձնել իր մշտական տեղը: 


Սնուցում՝

Բույսի սնուցման համար օգտագործվում է պարարտանյութ խոլորձների համար: Ծաղկման շրջանում Ֆալենոպսիսը սնուցում են ամիսը 2-3 անգամ: Եթե խոլորձը ծաղկել է աշնանը կամ ձմռանը, ապա սնուցումը կատարում են նույնաձև, սակայն նվազեցնում են կոնցենտրացիան մոտավորապես 2 անգամ: Եթե խոլորձը չի ծաղկում, ապա կարելի է այն չպարարտացնել կամ սնուցել ամիսը 1 անգամ:

Ինչո՞ւ է Hrashq.am-ի առաջարկը լավագույնը:


  1. Ներմուծում ենք անմիջապես արտադրողից, ինչը բերում է ինքնարժեքի նվազեցման
  2. Վաճառում ենք՝ առաքելով, անմիջապես պահեստից, ինչի շնորհիվ գնորդը չի վճարում խանութի վարձակալության, աշխատակիցների աշխատավարձի, կոմունալ և այլ ծախսերի համար
  3. Ճկուն մոտեցում գրասենյակներին, խանութներին և կորպորատիվ գնորդներին
  4. Գնորդի պահանջներին համապատասխան պատվերի ձևավորում և ներմուծում