Խնամք
Տեղը`
Այս բույսը սիրում է շատ ցրված լույս: Զգուշացեք արևի ուղիղ ճառագայթներից: Եթե ծաղկունքը սկսվում է ձմռան ժամանակաշրջանում, ապա Կամբրիային անհրաժեշտ է լրացուցիչ լուսավորություն հատուկ լամպի օգնությամբ: Տեղավորել այսպիսի խոլորձը անհրաժեշտ է արևելյան, արևմտյան և հյուսիս-արևելյան պատուհանների ուղղություններով: Շոգ ամառային օրերին պարտադիր է բույսը ստվերացնել:
Ջերմաստիճանը՝
Խոլորձ Կամբրիան տանել չի կարող շոգը, ջերմաստիճանի կտրուկ տատանումներ և միջանցիկ քամիները: Օպտիմալ ջերմաստիճանն է իր համար +16°C աստիճանից ձմռանը և մինչև +25°C աստիճան ամռանը, բայց ոչ ավելի բարձր:
Ջրում՝
Ջրման ընթացքում հարկավոր է պահպանել զգուշություն. այս բույսը չի սիրում գերխոնավեցում: Ջրել անհրաժեշտ է այն ժամանակ, երբ համարյա ամբողջությամբ կչորանա հողը: Իդիալական ջրման տարբերակն է բույսի ծաղկամանի իջեցումը եռացրած, թեթև գոլ ջրի, մեջ 20-25 րոպեով: Հետևեք, որպեզի ջուրը չթափվի ծաղկամանի բերանից: Ի շնորհիվ դրենաժային ծակոտիների, բույսը կներծծի այնքան ջուր, ինչքան իրեն անհրաժեշտ է:
Սնուցում՝
Կամբրիայի սնուցումը սկսում են աճման ժամանակաշրջանում՝ մարտից մինչև սեպտեմբեր, մոտավորապես ամիսը 1 անգամ: Դրա համար օգտագործում են հատուկ խոլորձների համար նախատեսված պարարտանյութ, թույլ կոնցենտրացիայի: Վատ չէ որպես պարարտանյութ օգտագործել թեյի թույլ թուրմ: Ծաղկման սկզբում սնուցումները ավարտում են: