010770799; 055020450; 095020450

Կրասուլա - ԴՐԱՄԱԾԱՌ, 30սմ

  • 4000 AMD 3200 AMD

  • Արտիկուլ:5128
  • Առկայությունը:Առկա չէ

Եթե հավատանք Ֆեն-Շույ-ին ապա սա հենց այն բույսն է, որը կարող է օգնել հարստանալ, եթե այն աճեցնել ճիշտ տեղում: Հարավ-արևմտյան կամ հարավային պատուհանագոգ: Բույսը ունի ՛՛մսոտ՛՛ տերևներ որի մեջ կուտակվում են սննդարար նյութեր: Տերևների ՛՛մսալի՛՛ լինելուց է կախված հարստությունը: Այլ կերպ ասված այս ծառի վիճակը ուղակի կապված է ընտանիքի ֆինանսական վիճակի հետ: 



Երկիր-արտադրող՝ Նիդերլանդներ

Բույսի բարձրությունը՝ 30 սմ

Ծաղկամանի տրամագիծը՝  17 սմ

Պատվիրել հեռախոսազանգով

Մենք կզանգահարենք Ձեզ հնարավորինս շուտ

Խնամք


Տեղը`

Քանի որ բույսը պահանջ ունի լավ լուսավորության, ինչպես նաև արևի ուղիղ ճառագայթների մեջ, ապա ավելի լավ է իրեն տեղավորեք լուսավոր տեղ: Ձմռան շրջանում լրացուցիչ լուսավորության համար ցանկալի է օգտագործել ֆիտոլամպեր:


Ջերմաստիճանը՝ 

Գարնան և ամռան օպտիմալ ջերմաստիճանը կկազմի 20-25 °C: Ամռանը ցանկալի է բույսը պահել դրսում: Ամենահարմար ջերմաստիճանը աշնանային և ձմռան սեզոնին 15 °C-ից մինչև 4 ° C:


Ջրում՝

Շատ տաք օրերին ջրել անհրաժեշտ է շաբաթական երկու անգամ: Նորմալ ջերմաստիճանի ժամանակ մեկ անգամը բավական է: Ուշադրություն դարձրեք հողին, որպեսզի շատ չչորանա, բայց գերջրումնը նույնպես վնաս է: Ձմռանը, ծաղկին պետք է ավելի քիչ ջուր. ջրեք ամեն երկու շաբաթը մեկ:


Սնուցում՝

Ամռանը բույսը սնուցում են ամիսը 2 անգամ: Մնացած ժամանակաշրջանում՝ ամիսը մեկ անգամ: Շատ լավ համապատասխանում է բույսին կակտուսների և սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութը:

Ինչո՞ւ է Hrashq.am-ի առաջարկը լավագույնը:


  1. Ներմուծում ենք անմիջապես արտադրողից, ինչը բերում է ինքնարժեքի նվազեցման
  2. Վաճառում ենք՝ առաքելով, անմիջապես պահեստից, ինչի շնորհիվ գնորդը չի վճարում խանութի վարձակալության, աշխատակիցների աշխատավարձի, կոմունալ և այլ ծախսերի համար
  3. Ճկուն մոտեցում գրասենյակներին, խանութներին և կորպորատիվ գնորդներին
  4. Գնորդի պահանջներին համապատասխան պատվերի ձևավորում և ներմուծում