010770799; 055020450; 095020450

Սուրճ Արաբիկա, 25 սմ

  • 2500 AMD 1800 AMD

  • Արտիկուլ:7012-1
  • Առկայությունը:Առկա է

Ամեն ծաղկասերը կցանկանար ունենալ սենյակային բույսի տեսքով էկզոտիկական սուրճի ծառ: Սակայն դրա համար հաճախակի խոչնդոտ է հանդիսանում սխալ կարծիքը, թե ծառի աճեցման գործընթացը տան պայմաններում սարսափելի ծանր է, ինչպես նաև անսահման խնամք է անհրաժեշտ: Իրականում աճեցնել և խնամել սուրճի ծառը այնքան էլ դժվար չէ, ինչքան ցանկացած սովորական բույս:


Երկիր-արտադրող՝ Նիդերլանդներ

Բույսի բարձրությունը՝ 25 սմ

Ծաղկամանի տրամագիծը՝  15 սմ

Պատվիրել հեռախոսազանգով

Մենք կզանգահարենք Ձեզ հնարավորինս շուտ

Խնամք


Տեղը և ջերմաստիճանը`

Սուրճը լուսասեր է: Երիտասարդ ծառն ավելի լավ է աճեցնել լավ, բայց ցրված լուսավորության տակ: Ամառը նրանց կարելի է հանել մաքուչ օդի, սակայն ոչ արևի ուղիղ ճառագայթների տակ: Ձմեռում է բույսը սենյակային ջերմաստիճանի տակ 18-20°С:

Սուրճի ծառը քմահաճ է՝ չի սիրում փոխել իր կացության վայրը համեմատաբար ընկնող լույսի: Շրջելով բույսը, դուք կստանաք համաչափ տերևառատ սաղարթամաս, բայց անշուշտ կզրկվեք բերքից: Այնպես որ, ընտրեք:

 

Ջրում՝

Ամռանը ջրումը պետք է լինի առատ և ավելի հաճախակի, քան ձմռանը: Իհարկե, ոռոքման մեծությունը որոշելիս այն պետք է բխի սենյակի ջերմաստիճանից, և մի թույլ տվեք գերչորացում կամ գերխոնավացում: Բարոք է ազդում սուրճի ծառի վրա փափուկ անձրևաջուրը կամ հալված ջուրը:


Սնուցում՝

Սնուցման համար ավելի լավ է օգտագործել հանքային հեղուկավոր պարարտանյութեր, խորհուրդ է տրվում կիրառել 2 շաբաթը 1 անգամ, ապրիլից սեպտեմբեր ժամանակահատվածում, այսինքն, աճի ամենա ակտիվ շրջանում:

Ինչո՞ւ է Hrashq.am-ի առաջարկը լավագույնը:


  1. Ներմուծում ենք անմիջապես արտադրողից, ինչը բերում է ինքնարժեքի նվազեցման
  2. Վաճառում ենք՝ առաքելով, անմիջապես պահեստից, ինչի շնորհիվ գնորդը չի վճարում խանութի վարձակալության, աշխատակիցների աշխատավարձի, կոմունալ և այլ ծախսերի համար
  3. Ճկուն մոտեցում գրասենյակներին, խանութներին և կորպորատիվ գնորդներին
  4. Գնորդի պահանջներին համապատասխան պատվերի ձևավորում և ներմուծում