010770799; 055020450; 095020450

Կալանխոե B, 25սմ

  • 3500 AMD 1500 AMD

  • Արտիկուլ:5215-1
  • Առկայությունը:Առկա է

Երկիր-արտադրող՝ Նիդերլանդներ

Բույսի բարձրությունը՝ 25 սմ

Ծաղկամանի տրամագիծը՝  9 սմ

Խնամք


Տեղը`

Տան պայմաններում պահելիս օպտիմալ լուսային օրվա երկարությունը պետք է լինի 12ժամ: Այդ պատճառով տաք եղանսկին պետք է ընտրել բույսի համար արևլյան կամ արևմտյան կողմ նայող պատուհանագոգ: Ձմռանն բույսը ցանկալի է տեղափոխել հարավային կող նայող պատուհանագոգ: Եթե ձմռանն բնական լուսավորությունը քիչ է ապա այն պետք է արհեստականորեն լուսավորել: 


Ջերմաստիճանը՝ 

Կալանխոեն կարող է աճել գրեթե կամայական ջերմաստիճանի  դեպքում, բայց չափն անցնել չի կարելի: Ամռանը ջերմասիճանը կարող է տատանվել 18-28աստիճան, իսկ ձմռանը 14-18աստիճան: Եթե ջերմաստիճանը իջնի 10 ից ապա բույսը կարող է հիվանդանալ և վնասվել: Ցառը ձմեռելուց բույսի մոտ լցվում են ծաղկային բողբոջները (14-18աստիճան):


Ջրում՝

Ջրման համար օգտագործում են լավ հնեցված փափուկ սենյակային ջերմաստիճանի ջուր: Ջրումը իրականացվում է հողի վերևի շերտի ջորացումից հետո, բայց պետք է ուշադիր լինել որպեսզի հողն ամբողջությամբ չչորանա քանի որ այն կարող է բերել տերևների թափմանը: Ձմռանը ջրումը կատարվում է հողախարնուրդի չորացումից 3-4 օր անց: Մասնագետները խորհուրդ են տալիս ջրել բույսը տակդիրից:



Սնուցում՝

Պարարտացնել բույսը պետք է ամռանը և աշնանը երբ ձևավորվում են կոկոնները: Այդ նպատակով կարելի է օգտագործել կակտուսների համար նախատեսված պարարտանյութ: Ամռանը բույսը պարարտացնում են օրգանական պարարտանյութերով ամիսը երկու անգամ, իսկ հանքային պարարտանյութերով՝ շաբաթը մեկ անգամ:

Ինչո՞ւ է Hrashq.am-ի առաջարկը լավագույնը:


  1. Ներմուծում ենք անմիջապես արտադրողից, ինչը բերում է ինքնարժեքի նվազեցման
  2. Վաճառում ենք՝ առաքելով, անմիջապես պահեստից, ինչի շնորհիվ գնորդը չի վճարում խանութի վարձակալության, աշխատակիցների աշխատավարձի, կոմունալ և այլ ծախսերի համար
  3. Ճկուն մոտեցում գրասենյակներին, խանութներին և կորպորատիվ գնորդներին
  4. Գնորդի պահանջներին համապատասխան պատվերի ձևավորում և ներմուծում