Ինչո՞ւ է Hrashq.am-ի առաջարկը լավագույնը:
- Ներմուծում ենք անմիջապես արտադրողից, ինչը բերում է ինքնարժեքի նվազեցման
- Վաճառում ենք՝ առաքելով, անմիջապես պահեստից, ինչի շնորհիվ գնորդը չի վճարում խանութի վարձակալության, աշխատակիցների աշխատավարձի, կոմունալ և այլ ծախսերի համար
- Ճկուն մոտեցում գրասենյակներին, խանութներին և կորպորատիվ գնորդներին
- Գնորդի պահանջներին համապատասխան պատվերի ձևավորում և ներմուծում
| Հատկանիշ | |
| Նախատեսված է | Նշանակություն․ Կիրառվում է ցանկացած տեսակի հողերում՝ բաց և պաշտպանված գրունտում։ Նպաստում է բույսերի լավ աճին, բարձրացնում է դիմադրողականությունը շրջակա միջավայրի անբարենպաստ պայմանների, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ։ Ավելացնում է բույսի վերգետնյա և արմատային մասերի աճը։ Արագացնում է հասունացումը և բարելավում է արտադրանքի համային հատկությունները։ Կիրառման եղանակ․ Հողի պատրաստման ժամանակ․ 10–20 գ պարարտանյութ 1 մ²-ի համար հավասարաչափ տարածել հողի մակերեսին, ապա փորել/խառնել հողի հետ։ Վեգետացիայի շրջանում․ Լրացուցիչ 1–2 անգամ կատարել սնուցում՝ կիսված նորմայով (5–10 գ 1 մ²-ի համար)։ Սնուցման ժամանակ պարարտանյութը կիրառել խոնավ հողի մեջ, հավասարաչափ բաշխել և խառնել հողի հետ։ Արմատային կիրառություն՝ լուծույթի տեսքով․ 5 գ պարարտանյութ լուծել 10 լ ջրի մեջ։ Լուծույթում թույլատրելի է չլուծված նստվածքի առկայությունը։ Կիրառման նորմա․ 1–3 լ լուծույթ 1 մ² սոխի կամ սխտորի համար։ Չափաբաժին․ 1 ճաշի գդալը պարունակում է մոտ 20 գ պարարտանյութ։ |
