| Նախատեսված է |
Բնական աճի և զարգացման խթանիչ
Օգտագործվում է որպես տնկման նյութի մշակման միջոց, ինչպես նաև՝ արմատային և տերևային (արտարմատային) հավելում բանջարեղենային, մրգատու-հատապտղային և դեկորատիվ-ծաղկային մշակաբույսերի համար։
Պատրաստուկը․
-խթանում է բույսերի աճը և արմատների արագ ձևավորումը,
-վերականգնում է վատ վիճակում գտնվող բույսերը,
-բարձրացնում է սերմերի ծլունակությունն ու կենսունակությունը,
-նորմալացնում է հողի միկրոֆլորան և օգնում է պայքարել տոքսինների դեմ,
-բարձրացնում է բույսերի դիմադրողականությունը և օգնում նրանց ավելի լավ հարմարվել։
Տնկման նյութի մշակման եղանակ․
▪️ Սերմեր․ 2 գ պատրաստուկը լուծել 1 լիտր ջրի մեջ, լավ խառնել։
Սերմերը թրջել պատրաստված լուծույթի մեջ 1 ժամով, ապա չորացնել ստվերում՝ 30 րոպե։
▪️ Պատվաստներ (Չերենկներ)․ Դնել լուծույթի մեջ ուղղահայաց դիրքով մինչև 12 ժամ։ |