| Նախատեսված է |
Joy Garden Մարգագետին հեղուկ պարարտանյութը արդյունավետ միջոց է բոլոր տեսակի խոտածածկերի կանոնավոր սնուցման համար։Բարձր ազոտային պարունակությամբ հավասարակշռված բանաձևը խթանում է կանաչ զանգվածի արագ աճը՝ մարգագետինը դարձնելով խիտ, հագեցած կանաչ և դիմացկուն ոտնահարումների նկատմամբ։
Բաղադրության մեջ ներառված են նաև կալիում, ֆոսֆոր և միկրոէլեմենտներ, որոնք՝
-ամրացնում են արմատային համակարգը,
-բարձրացնում են բույսերի դիմադրողականությունը,
-օգնում են հաղթահարել ջերմությունը, երաշտը և այլ սթրեսային գործոններ։
Հեղուկ ձևաչափը ապահովում է սննդանյութերի արագ ներծծում և հավասարաչափ տարածում, ինչը հատկապես կարևոր է մեծ մակերեսներ պարարտացնելու դեպքում։
-Հարմար է բոլոր տեսակի խոտածածկերի համար՝ այգիներից մինչև մարզադաշտեր
-Կիրառվում է՝ ջրի մեջ լուծելով և կիրառելով ջրելու կամ ցողելու միջոցով
-1 լիտրանոց տարան նախատեսված է բազմակի օգտագործման համար և հարմար է սեզոնային խնամքի նպատակով |