Օրխիդեայի ջրումը բացարձակ դժվարություն չի ներկայացնում: Այն ջրվում է արմատները արծաթագույն դառնալու դեպքում: Ամռանը՝ մեկ շաբաթ պարբերականությամբ, ձմռանը՝ 10-15 օր պարբերականությամբ: Մենք առաջարկում ենք ջրման երկու տարբերակ:
Ջրման առաջին տարբերակ՝
Վերցնում ենք, արդեն շշի մեջ հնեցված (առնվազն 3-4 օր), գոլացված ջուրը (1-1,5լ), այնուհետև, բույսը պահելով տարայի վրա, այն ցողում ենք այդ շշի ջրով: Լցնում ենք զգուշությամբ, այնպես, որ բնին և տերևներին ջուր չլցվի: Լցնում ենք գրեթե ամբողջությամբ, բոլոր կողմերից հավասարաչափ: Ջուրը պետք է քամվի, հետո նոր բույսը տեղափոխվի իր տեղը:
Ջրման երկրորդ տարբերակ՝ Ջրում ենք խորասուզելով:
Վերցնում ենք հնեցված ջուր (առնվազն 3-4 օր): Ավելացնում ենք տարրայի մեջ խառնելով տաք ջրի հետ, ջուրը գոլացնելու համար (ձմռանը): Հաշվարկն արվում է այնպես, որ ջրի բարձրությունը լինի ծաղկամանի կիսով չափ: Այնուհետև զգուշությամբ իջեցնում ենք ջրով լի տարրայի մեջ, թողնելով 10-15 րոպե, որպեսզի արմատները և սոճու կեղևը ջուրը ներծծեն: Այնուհետը հանում ենք բույսը տարայից: Ջուրը քամվելուց հետո նույնությամբ, ինչպես առաջին տարբերակում էր, բույսը տեղափոխում ենք իր տեղը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել մեր հրաշք անզնակազմին :)