Խնամք
Տեղը`
Արևի վառ լույս: Աճեցման համար հարմար է արևելյան,հարավային կամ արևմտյան կողմ նայող պատուհանագոգը: Տեսակները որոնց տերևները միագույն են ուժեղ շոգի ժամանակ կարելի է դնել կիսաստվերում:
Ջերմաստիճանը՝
Լավ աճում են միջին սենյակային ջերմաստիճանում 18-22աստիճան:
Ջրում՝
Ակտիվ աճման շրջանում բույսը պետք է ջրել չափավոր հողաի վերին շերտի չորացումից անմիջապես հետո: Եթե ձմռանն բույսը անշարժ է անցել է հանգստի շրջան ապա ջրում են ամիսը մեկ անգամ:
Սնուցում՝
Պարարտացնել պետք է ապրիլից օգոստոս ընկած հատվածում՝ ամիսը մեկ անգամ: Պարարտացնում են կակտուսների համար նախատեսված պարարտանյութով, իսկ պարարտանյութը պետք է լինի տուփի վրա նշված չափաբաժնի կեսը: