Խնամք
Տեղը`
Գիպոեստես ինչպես և ալյ դեկորատերևային բույսերը վառ ցրված լույսի կարիք ունի և չի կարելի դնել արևի ուղիղ ճառագայթների տակ: Լույսի պակասից բույսի տերևները կգունատվեն, իսկ բույսը կձգվի և կունենա հիվանդ տեսք: Լուսավորության անհրաժեշտ չափը որոշելու համար կարելի է բույսը տեղափոխել և հետևել նրա արտաքին տեսքին որն շատ արագ է առձագանքում: Լավագույն տեղը բույսի համար դա արևելյան և արևմտյան պատուհանագոգերն են: Կարելի է նաև դնել հյուսիսային պատուհանագոգին կիսաստվերում բայց դա ավելի շատ համապատասխանում է բույսի այդ պայմաններին վարժեցված առանձնյակներին: Ձմռանը անհրաժեշտ է հավելյալ լուսավորություն ապահովել:
Ջերմաստիճանը՝
Միանգամից պետք է նշել որ գիպոեստեսը վախենում է միջանցիկ քամիներից և ջերմաստիճանի ուժեղ տատանումներից: Այդ իսկ պատճառով ցանակալի չէ բույսը հանել դուրս նույնիսկ տարվա տաք եղանակին: Այն շատ լավ դիմանում է ջեռուցմամբ տաքացված +25 աստիճատ տաքությունը, որի ժամանակ սկսում են փչանալ մյուս բույսերը, իսկ ջերմաստիճանի իջեցումը +17ից կարող է բերել հիվանդությունների զարգացմանը և բույսի փչանալուն: Այս ամենը հաշվի առնելով ցանկալի չէ բույսը դնել պատուհանագոգին որի տակ ջեռուցման մարտկոցներն են, ինչը ձմռանը շատ դժվար է, և նրա տեղը պատուհանագոգն է:
Ջրում՝
Չի կարելի թույլ տալ հողի չորացում, քանի որ նույնիսկ մեկ չորացումից բույսը կսկսի կորցնել իր տերևները: Նույն ժամանակ չի կարելի բույսը գերջրել քանի որ արմատները կարող են նեխել: Պետք է ընտրել ինչ որ միջին բան և միշտ հետևել հողի վիճակին: Սենյակային այս բույսը մեծ քանակությամբ ջուր է գոլորշացնում: Ամեն ինչ կախված է սենյակում ջերմաստիճանից, եթե շատ շոգ է ապա պետք է հաճախ ջրել և թույլ չտալ հողի ամբողջական չորացումը: