010770799; 055020450; 095020450

Ֆիտտոնիա, 12սմ

  • 2000 AMD
1600 AMD ՀՐԱՇՔ գին
*կայքից 10,000 դր և ավել գնում կատարելու դեպքում

  • Արտիկուլ:5148-1
  • Առկայությունը:Առկա չէ

Երկիր-արտադրող՝ Նիդերլանդներ

Բույսի բարձրությունը՝ 12 սմ

Ծաղկամանի տրամագիծը՝  8 սմ

Խնամք


Տեղը`

Ֆիտտոնիան ինչպես և ալյ դեկորատերևային բույսերը վառ ցրված լույսի կարիք ունի և չի կարելի դնել արևի ուղիղ ճառագայթների տակ: Լույսի պակասից բույսի տերևները կգունատվեն, իսկ բույսը կձգվի և կունենա հիվանդ տեսք: Լուսավորության անհրաժեշտ չափը որոշելու համար կարելի է բույսը տեղափոխել և հետևել նրա արտաքին տեսքին որն շատ արագ է առձագանքում: Լավագույն տեղը բույսի համար դա արևելյան և արևմտյան պատուհանագոգերն են: Կարելի է նաև դնել հյուսիսային պատուհանագոգին կիսաստվերում բայց դա ավելի շատ համապատասխանում է բույսի այդ պայմաններին վարժեցված առանձնյակներին: Ձմռանը անհրաժեշտ է հավելյալ լուսավորություն ապահովել:  


Ջերմաստիճանը՝ 

Միանգամից պետք է նշել որ Ֆիտտոնիան վախենում է միջանցիկ քամիներից և ջերմաստիճանի ուժեղ տատանումներից: Այդ իսկ պատճառով ցանակալի չէ բույսը հանել դուրս նույնիսկ տարվա տաք եղանակին: Այն շատ լավ դիմանում է ջեռուցմամբ տաքացված +25 աստիճատ տաքությունը, որի ժամանակ սկսում են փչանալ մյուս բույսերը, իսկ ջերմաստիճանի իջեցումը +17ից կարող է բերել հիվանդությունների զարգացմանը և բույսի փչանալուն: Այս ամենը հաշվի առնելով ցանկալի չէ բույսը դնել պատուհանագոգին որի տակ ջեռուցման մարտկոցներն են, ինչը ձմռանը շատ դժվար է, և նրա տեղը պատուհանագոգն է: 


Ջրում՝

Չի կարելի թույլ տալ հողի չորացում, քանի որ նույնիսկ մեկ չորացումից բույսը կսկսի կորցնել իր տերևները: Նույն ժամանակ չի կարելի բույսը գերջրել քանի որ արմատները կարող են նեխել: Պետք է ընտրել ինչ որ միջին բան և միշտ հետևել հողի վիճակին: Սենյակային այս բույսը մեծ քանակությամբ ջուր է գոլորշացնում: Ամեն ինչ կախված է սենյակում ջերմաստիճանից, եթե շատ շոգ է ապա պետք է հաճախ ջրել և թույլ չտալ հողի ամբողջական չորացումը:



Ինչո՞ւ է Hrashq.am-ի առաջարկը լավագույնը:


  1. Ներմուծում ենք անմիջապես արտադրողից, ինչը բերում է ինքնարժեքի նվազեցման
  2. Վաճառում ենք՝ առաքելով, անմիջապես պահեստից, ինչի շնորհիվ գնորդը չի վճարում խանութի վարձակալության, աշխատակիցների աշխատավարձի, կոմունալ և այլ ծախսերի համար
  3. Ճկուն մոտեցում գրասենյակներին, խանութներին և կորպորատիվ գնորդներին
  4. Գնորդի պահանջներին համապատասխան պատվերի ձևավորում և ներմուծում