Խնամք
Տեղը`
ԱՆորմալ աճի և զարգացման համար կարևորագույն գործոնը դա արևի լույսի բավարար քանակն է: Քարի վաչդն պետք է ստանա շատ լույսավորություն թե ամռան և թե ձմռան ժամանակահատվածում, այլ դեպքում այն կդադարի լինել դեկորատիվ բույս:
Ջերմաստիճանը՝
Ձմռան ժամանակահատվածում ավելի լավ է, որ ջերմաստիճանը սենյակում չգերազանցի +15ºС: Սակայն թույլատրելի է ցածր ջերմաստիճանը, բայց +6ºС ոչ ցածր:
Ամռան ժամանակահատվածում տեղափոխեք բույսը պադշգամբ, որպեսզի այն լինի արևի ճառագայթների տակ: Էխեվերիան չի վախենում այրվածքներից իր տերևների պաշտպանիչ մոմային կամ աղվամազային ծածկի պատճառով:
Ջրում՝
Ամռանը էխեվերիային անհրաժեշտ է հաճախ ջրում: Ցանկալի է կիրառել ցածրաջրման մեթոդը, օգտագործելով տակաման: Զգուշացեք, որպեսզի ջրի կաթիլներ չընկնեն տերևների վրա: Դա վնասում է բույսը: Ձմռանը, երբ սենյակում ջերմաստիճանը նվազում է և բույսը չի ստանում բավարար քանակությամբ արևի լույս, ջրումները կրճատում են մինչև ամիսը 1 անգամա:
Սնուցում՝
Քարե վարդի սնուցումը կատարում են գարնան և ամառվա ժամանակաշրջանում ամիսը 1 անգամ: Դրա համար օգտագործում են կակտուսների և սուկուլենտների համար նախատեսված հատուկ պարարտանյութ, որն անհրաժեշտ է կիրառել ըստ հրահանգների: Աշնանային և ձմռան ժամանակաշրջանում սնուցումներ չեն անում: