010770799; 055020450; 095020450

Էխեվերիա Միրանդա, 17սմ

  • 7000 AMD 5500 AMD

  • Արտիկուլ:5150
  • Առկայությունը:Առկա չէ

Սուկուլենտների ընտանիքի ամենա վառ և անկրկնելի բույսերից մեկն է Էխեվերիա Լաու-ն, որն ստացել է իր անվանումու իրեն հայտնաբերող գիտնականի անունից: Յուրաքանչյուր տարատեսակը գրավիչ է իր ձևով, իրենց խնամքը առանձնապես չի տարբերվում:

Էխեվերիա Լաու-ն ամենա յուրօրինակն է էխեվերիաների տարատեսակներից: Տերևները հավաքված են վարդակի մեջ, ցողունը կարճ է կամ ընդհանրապես բացակայում է: Տերևները լայն են, օվալաձև, մինչև 6 սմ երկարությամբ: Տերևները պատված են մեմային թաղանթով, ինչպես ծաղկացողունները այնպես էլ ծաղիկները մանր են, մուգ վարդագույն երանգի:

Երկիր-արտադրող՝ Նիդերլանդներ

Բույսի բարձրությունը՝ 17 սմ

Ծաղկամանի տրամագիծը՝  15 սմ

Պատվիրել հեռախոսազանգով

Մենք կզանգահարենք Ձեզ հնարավորինս շուտ

Խնամք


Տեղը`

Նորմալ աճի և զարգացման համար կարևորագույն գործոնը դա արևի լույսի բավարար քանակն է: Քարի վաչդն պետք է ստանա շատ լույսավորություն թե ամռան և թե ձմռան ժամանակահատվածում, այլ դեպքում այն կդադարի լինել դեկորատիվ բույս:


Ջերմաստիճանը՝ 

Ձմռան ժամանակահատվածում ավելի լավ է, որ ջերմաստիճանը սենյակում չգերազանցի +15ºС: Սակայն թույլատրելի է ցածր ջերմաստիճանը, բայց +6ºС ոչ ցածր:

Ամռան ժամանակահատվածում տեղափոխեք բույսը պադշգամբ, որպեսզի այն լինի արևի ճառագայթների տակ: Էխեվերիան չի վախենում այրվածքներից իր տերևների պաշտպանիչ մոմային կամ աղվամազային ծածկի պատճառով:


Ջրում՝

Ամռանը էխեվերիային անհրաժեշտ է հաճախ ջրում: Ցանկալի է կիրառել ցածրաջրման մեթոդը, օգտագործելով տակաման: Զգուշացեք, որպեսզի ջրի կաթիլներ չընկնեն տերևների վրա: Դա վնասում է բույսը: Ձմռանը, երբ սենյակում ջերմաստիճանը նվազում է և բույսը չի ստանում բավարար քանակությամբ արևի լույս, ջրումները կրճատում են մինչև ամիսը 1 անգամա:


Սնուցում՝

Քարե վարդի սնուցումը կատարում են գարնան և ամառվա ժամանակաշրջանում ամիսը 1 անգամ: Դրա համար օգտագործում են կակտուսների և սուկուլենտների համար նախատեսված հատուկ պարարտանյութ, որն անհրաժեշտ է կիրառել ըստ հրահանգների: Աշնանային և ձմռան ժամանակաշրջանում սնուցումներ չեն անում: