Խնամք
Տեղը`
Դրացենա Գոլդեն Քոսթն, ի տարբերություն ավելի բարակ տերևներով դրացենաների պահանջում է լավ լուսավորություն: Ցանկալի է տեղավորել այն պատուհանի մոտ, խուսափելով արևի ուղիղ ճառագայթներից: Օդի ջերմաստիճանը այդ բույսի համար պահանջվում է չափավոր: Սկսված ձեռքբերման առաջին իսկ օրվանից, այն պետք է ցողել օրը 1-2 անգամ, ուշադրություն դարձնելով հատկապես տերևների ներքևի կողմին: Եթե դրացենան ձեռք է բերվել պլստմասե փոխադրման համար նախատեսված ծաղկամանով, ապա անհրաժեշտ է այն վերատնկել 2-3 շաբաթ հետո:
Ջերմաստիճանը՝
Բույսը նախընտրում է բավականին տաք միչավայր (18-22 °С), սակայն եթե խոնավությունը այդքան էլ բարձր չէ, հանդուրժում են նաև ավելի ցածր ջերմաստիճանին (մինչև 5 °С): Խուսափել ամռանը 27 °С-ից բարձր ջերմաստիճանից:
Ջրում՝
Ամռանը ջրում են առատ՝ շաբաթը 1-2 անգամ, հետևելով, որ ջուրը չմնա տակդիրի մեջ: Ձմռանը, եթե տան ջերմաստիճանը այդքան էլ բարձր չէ, ապա բավական է շաբաթական 1 անգամյա ջրումը, որպեսզի հողը լինի թեթև խոնավ: Դրացենաները սիրում են բարձր խոնավություն, այդ պատճառով, խորհուրդ է տրվում շաբաթը 2 անգամ ցողել տերևները: Տերևները կարելի է սրբել խոնավ շորով:
Սնուցում՝
Դրացենան սնուցում են մարտից մինչև նոյեմբեր 2 շաբաթը 1 անգամ, ունիվերսալ պարարտանյութով կամ պարարտանյութով արմավենիների և դրացենաների համար: Հանգստի շրջանում (նոյեմբերից-փետրվար) սնուցումը կատարում են ամիսը 1 անգամ պարարտանյութի կես չափաբաժնով: Պարարտանյութով ջրում են մաքուր ջրով ջրելուց հետո: