010770799; 055020450; 095020450

Դրացենա Գոլդեն Քոսթ (Վիշապածառ), 35 սմ

  • 3500 AMD
2900 AMD ՀՐԱՇՔ գին
*կայքից 10,000 դր և ավել գնում կատարելու դեպքում

  • Արտիկուլ:5238-3
  • Առկայությունը:Առկա է

Էֆեկտավոր և դիմացկուն ներկայացուցիչ դրացենաներից (վիշապածառ): Իր անպահանջկոտության և միաժամանակ վառ արտաքինի շնորհիվ իդիալական է գրասենյակների, ինչպես նաև կոլեգաներին յուրօրինակ նվերի համար:


Երկիր-արտադրող՝ Նիդերլանդներ

Բույսի բարձրությունը՝ 35 սմ

Ծաղկամանի տրամագիծը՝  11 սմ

Խնամք


Տեղը`

Դրացենա Գոլդեն Քոսթն, ի տարբերություն ավելի բարակ տերևներով դրացենաների պահանջում է լավ լուսավորություն: Ցանկալի է տեղավորել այն պատուհանի մոտ, խուսափելով արևի ուղիղ ճառագայթներից: Օդի ջերմաստիճանը այդ բույսի համար պահանջվում է չափավոր: Սկսված ձեռքբերման առաջին իսկ օրվանից, այն պետք է ցողել օրը 1-2 անգամ, ուշադրություն դարձնելով հատկապես տերևների ներքևի կողմին: Եթե դրացենան ձեռք է բերվել պլստմասե փոխադրման համար նախատեսված ծաղկամանով, ապա անհրաժեշտ է այն վերատնկել 2-3 շաբաթ հետո: 


Ջերմաստիճանը՝ 

Բույսը նախընտրում է բավականին տաք միչավայր (18-22 °С), սակայն եթե խոնավությունը այդքան էլ բարձր չէ, հանդուրժում են նաև ավելի ցածր ջերմաստիճանին (մինչև 5 °С): Խուսափել ամռանը 27 °С-ից բարձր ջերմաստիճանից:


Ջրում՝

Ամռանը ջրում են առատ՝ շաբաթը 1-2 անգամ, հետևելով, որ ջուրը չմնա տակդիրի մեջ: Ձմռանը, եթե տան ջերմաստիճանը այդքան էլ բարձր չէ, ապա բավական է շաբաթական 1 անգամյա ջրումը, որպեսզի հողը լինի թեթև խոնավ: Դրացենաները սիրում են բարձր խոնավություն, այդ պատճառով, խորհուրդ է տրվում շաբաթը 2 անգամ ցողել տերևները: Տերևները կարելի է սրբել խոնավ շորով:


Սնուցում՝

Դրացենան սնուցում են մարտից մինչև նոյեմբեր 2 շաբաթը 1 անգամ, ունիվերսալ պարարտանյութով կամ պարարտանյութով արմավենիների և դրացենաների համար: Հանգստի շրջանում (նոյեմբերից-փետրվար) սնուցումը կատարում են ամիսը 1 անգամ պարարտանյութի կես չափաբաժնով: Պարարտանյութով ջրում են մաքուր ջրով ջրելուց հետո:

Ինչո՞ւ է Hrashq.am-ի առաջարկը լավագույնը:


  1. Ներմուծում ենք անմիջապես արտադրողից, ինչը բերում է ինքնարժեքի նվազեցման
  2. Վաճառում ենք՝ առաքելով, անմիջապես պահեստից, ինչի շնորհիվ գնորդը չի վճարում խանութի վարձակալության, աշխատակիցների աշխատավարձի, կոմունալ և այլ ծախսերի համար
  3. Ճկուն մոտեցում գրասենյակներին, խանութներին և կորպորատիվ գնորդներին
  4. Գնորդի պահանջներին համապատասխան պատվերի ձևավորում և ներմուծում