010770799; 055020450; 095020450

Դիֆենբախիա Կոմպակտա, 20 սմ

  • 2900 AMD
2200 AMD ՀՐԱՇՔ գին
*կայքից 10,000 դր և ավել գնում կատարելու դեպքում

  • Արտիկուլ:5272-1
  • Առկայությունը:Առկա չէ

Եթե Դուք ցանկանում եք ոչ միայն ձևավորել Ձեր ինտերյերը, այլև ձեռք բերել հավատարիմ ընկեր՝ կանչող առեղծվածային ֆլորաի աշխարհից, ապա դիֆֆենբախիան շատ կհամապատասխանի թե Ձեզ, թե Ձեր տան միջավայրին: Դիֆենբախիայի ծաղիկը կարող է բացվել միայն գարնանը: Ծաղկունքի երկարատևությունը 2 օր է: Իր անունը այն ստացել է Ավստրիական Կայսերական արքունիքի այգեպան Յոզեֆ Դիֆենբախի (1796—1863) անունից:


Երկիր-արտադրող՝ Նիդերլանդներ

Բույսի բարձրությունը՝ 20 սմ

Ծաղկամանի տրամագիծը՝  8 սմ

Պատվիրել հեռախոսազանգով

Մենք կզանգահարենք Ձեզ հնարավորինս շուտ

Խնամք


Տեղը`

Դիֆենբախիայի հյութը թունավոր է: Եվ եթե մեծ մարդուն այն շատ վնաս չի հասցնի, ապա շատ վտանգավոր է երեխաների և կենդանիների համար: Այդ պատճառով, բույսը անհրաժեշտ է տեղավորել երեխաներին և կենդանիներին անհասանելի վայրում: Իդիալական լուսավորությունը դիֆենբախիայի համար դա ցրված լույսն է: Արևի ուղիղ ճառագայթների տակ, ինչպես նաև լույսի պակասությունից, բույսը սկսում է թոռոմել, իսկ այնուհետև առհասարակ կփչանա:


Ջերմաստիճանը՝ 

Սենյակի ջերմաստիճանը, որտեղ գտնվում է դիֆենբախիան չպետք է նվազի 22 °С-ից, իսկ ձմռանը այն պետք է լինի 16-18°С:


Ջրում՝

Չգերթրչել հողը: Հողի վերևի շերտը պետք է չորանա ջրումից 3 օր շուտ: Ձմռանը ջրումը չպետք է տարբերվի ամռան ջրումից:


Սնուցում՝

Մայիսից մինչև սեպտեմբեր սնուցումը անհրաժեշտ է կատարել առավել կանոնավորապես: Օպտիմալ գործելակարգն է՝ շաբաթը 1 անգամ (կամ 10 օրը 1 անգամ):

Պարարտանյութերից շատ լավ համապատասխանում են կոմպլեքսային սնուցող նյութերը, ինչպես նաև ազոտային-օրգանական լրացումները: Պարարտանյութի պակասը կարող է բասացական անրադառնալ բույսի վրա՝ ներքևի տերևները կսկսեն քիչ քիչ թափվել և մերկացնել բնի մի մասը(պարարտանյութի բացակայությունը պարտադիր չէ, որ լինի այդ երևույթի պատճառը): Ցավոք, հաճախակի բույսը ունի նմանատիպ խնդիր՝ միջանցիկ քամի, ջերմաստիճանի փոփոխություն և այլն: Սնուցման դադարացումը անհրաժեշտ է կատարել աշնան սկզբից: Մինչև գարնան վերջ բույսը կարիք չի ունենա պարարտացման մեջ:

Ինչո՞ւ է Hrashq.am-ի առաջարկը լավագույնը:


  1. Ներմուծում ենք անմիջապես արտադրողից, ինչը բերում է ինքնարժեքի նվազեցման
  2. Վաճառում ենք՝ առաքելով, անմիջապես պահեստից, ինչի շնորհիվ գնորդը չի վճարում խանութի վարձակալության, աշխատակիցների աշխատավարձի, կոմունալ և այլ ծախսերի համար
  3. Ճկուն մոտեցում գրասենյակներին, խանութներին և կորպորատիվ գնորդներին
  4. Գնորդի պահանջներին համապատասխան պատվերի ձևավորում և ներմուծում