Խնամք
Տեղը`
Անհրաժեշտ է վառ բայց ցրված լույս: Լավ դիմանում է քիչ քանակությամբ արևի ուղիղ ճառագատներին: Բազմագույն տերևներով տեսակների համար անհրաժեշտ է վառ լուսավորություն հակառակ դեպքում այն կգունատվի:
Ջերմաստիճանը՝
Վատ է արձագանքում շատ բարձր ջերմաստիճանին: Ամռանը նրան անհրաժեշտ է 18-25 աստիճան ջերմություն: Ձմռանը սկսվում է հանգստի շրջանը և այդ ժամանակ բույսին պետք է մոտավոր 12 աստիճան ջերմություն: Եթե ձմռանը բույսը ջեռուցվող սենյակում գտնվի ապա նրա տերևները կարող են թափվել:
Ջրում՝
Անհրաժեշտ է առատ ջրում հնեցված և փափուկ ջրով, որը պարտադիր պետք է լինի սենյակային ջերմաստիճամի: Հողի չորացում չի կարելի թույլ տալ քանի որ շատ հաճախ այդ տերբերակով բույսը փչանում է: Տարվա տաք եղանակին խորհուրդ է տրվում հողը պահել խոնավ (ոչ թաց): Գերջրում նույնպես թույլ տալ չի կարելի: Ձմռանը պետք է ջրել չափավոր հատկապես եթե սենյակում սառ է:
Սնուցում՝
Սնուցումը իրականացվում է ակտիվ աճման շրջանում շաբաթը մեկ անգամ: Ձմռանը բույսը պարարտացնել չի կարելի: