010770799; 055020450; 095020450

Բեգոնիա 10սմ

  • 2000 AMD 1350 AMD

  • Արտիկուլ:5206
  • Առկայությունը:Առկա չէ

Բեգոնիայի ծննդավայրը Կենտրոնական և Հարավային Ամերիկան է: Բեգոնիայի ներկայացուցիչները բավականին անքմահաճ բույսեր են  և իր խնամքից գլուխ կհանի անգամ անգամ սկսնակ բուսասերը: Եթե դուք սիրում եք սենյակային բույսեր և չեք սիրում իրենց խնամքի համար շատ ջանք թափեք, ապա խորհուրդ է տրվում ունենալ Բեգոնիա: Այն գեղեցիկ ծաղիկ է, որ ունի դեպի վեր սրացած և ատամնավոր եզրով տերևներ:

Երկիր-արտադրող՝ Նիդերլանդներ

Բույսի բարձրությունը՝ 10 սմ

Ծաղկամանի տրամագիծը՝  7 սմ

Պատվիրել հեռախոսազանգով

Մենք կզանգահարենք Ձեզ հնարավորինս շուտ

Խնամք


Տեղը`

Բեգոնիան պետք է ունենա իր մշտական տեղը, և տեղափոխել այն խոհուրդ չի տրվում, Որպեսզի տերևները չկորցնեն իրենց վառ երանգը և չվնասվեն արևի ուղիղ ճառագայթներից և քամու ուղիղ հոսանքներից, ընտրեք բույսի համար կիսաստվերոտ տեղ:


Ջերմաստիճանը՝ 

Օպտիմալ ջերմաստիճանը՝ թագավորական բեգոնիայի լավ զարգացման համար, տատանվում է 20-23°C սահմանում: Որպեսզի բույսը ակտիվ ծաղկի և չփչանա պետք է թույլ չտալ նրա գերտաքացումը և շոգ օրերին օդափոխեք սենյակը: Կամ, ավելի լավ է, հանեք ծաղիկը մաքուր օդի (օրինակ՝ պատշգամբ): Ձմռանը պետք է իջեցնել ջերմաստիճանը մի քանի աստիճանով:


Ջրում՝

Բույսը սիրում է խոնավություն, դրա պակասի դեպքում, տերևները կարող են սկսել դեղնել: Այդ պատճառով պետք է հաճախ ցողել բույսը: Չի կարելի թույլատրել հողի ամբողջական չորացումը, սայկան չի թույլատրվում նաև գերջրումը, որպեսզի նուրբ արմատիկները չվնասվեն: Անպայման ծաղկամանում լավ դրենաժ պետք է լինի, որպեսզի ջրի ավելցուկները դուրս թափվեն:


Սնուցում՝

Բեգոնիաները կարող են երկար դիմանալ առանց սնուցման: Բայց, պետք չէ մոռանալ, որ հենց պարարտանյութերն են խթաննում բույսի ճիշտ աճն ու զարգացումը: Այդ իսկ պատճառով այն պետք է պարարտացնել շաբաթը 1 անգամ գարնան վերջից մինչև աշնան առաջին կեսը:

Ինչո՞ւ է Hrashq.am-ի առաջարկը լավագույնը:


  1. Ներմուծում ենք անմիջապես արտադրողից, ինչը բերում է ինքնարժեքի նվազեցման
  2. Վաճառում ենք՝ առաքելով, անմիջապես պահեստից, ինչի շնորհիվ գնորդը չի վճարում խանութի վարձակալության, աշխատակիցների աշխատավարձի, կոմունալ և այլ ծախսերի համար
  3. Ճկուն մոտեցում գրասենյակներին, խանութներին և կորպորատիվ գնորդներին
  4. Գնորդի պահանջներին համապատասխան պատվերի ձևավորում և ներմուծում