010770799; 055020450; 095020450

Ասիական շուշան, 45սմ

  • 6800 AMD 2800 AMD

  • Արտիկուլ:5062
  • Առկայությունը:Առկա չէ

Ասիական շուշանը ամենա անպահանջկոտ տեսակն է շուշաններից: Այս խմբի տեսակները զանազան են իր ծաղկի հասակի, երանգի և ձևի մեջ: Նրանք ցրտադիմացկուն են, կայուն են վիրուսային հիվանդությունների դեմ, հաջող աճում են ցանկացած հողում, լավ բազմանում են:


Երկիր-արտադրող՝ Նիդերլանդներ

Բույսի բարձրությունը՝ 45 սմ

Ծաղկամանի տրամագիծը՝  13 սմ

Խնամք


Տեղը`

Շուշանազգի ընտանիքի բույսը շատ լավ կզգա իրեն այն սենյակում, որտեղ պատուհանները  նայում են հարավ-արեւմուտք կամ հարավ-արեւելք: Շատ ավելի լավ կլինի, եթե ծաղկամանը դրավաց լինի ոչ թե լուսամուտագոքին, այլ հատուկ տակդիրի վրա, պատուհանին մոտիկ, քանզի բույսը նախընտրում է թեթև ցրված լույս:


Ջերմաստիճանը՝ 

Ամենայն ընդունելի ջերմաստիճանը ծաղկի համար կարելի է համարել՝ գարնան-ամռան շրջանում՝ +18-23°C, ձմռան շրջանում՝ +10-13°C:


Ջրում՝

Սենյակային շուշանը գարնան-ամռան շրջանում պետք է ջրել ավելի հաճախ, բայց ավելի քիչ քանակի ջրով: Քանի որ սոխուկային ծաղիկները ամեն ա արագն են ենթարկվում փթացությանը, ապա պետք է հետևել, որպեսզի խոնավության բարձրացում տեղի չունենա: Օպտիմալ տարբերակը կլինի ջրել ծաղիկը մի փոքր առավոտյան ժամերին, և, եթե հողի վերին մակերևույթը սկսել է չորանալ, կրկնել ջրումը երեկոյին մոտ ժամերին: Չմոռանաք նաև, որ բույսը հարկավոր է ջրել միայն փափուկ, սենյակային ջերմաստիճանի ջրով:


Սնուցում՝

Մի մոռացեք սնուցել շուշանը հեղուկային պարարտանյութերով՝ առաջին անգամ ծաղկունքից առաջ, երկրորդ անգամ՝ կոկոնների ձևավորման ժամանակ, երրորդ անգամ՝ ծաղկունքից հետո, մինչև օգոստոս: Ծաղկաթափից հետո շուշանի մոտ սկսվում է հանգտի ժամանակաշրջանը: