Խնամք
Տեղը և ջերմաստիճանը`
Սուրճը լուսասեր է: Երիտասարդ ծառն ավելի լավ է աճեցնել լավ, բայց ցրված լուսավորության տակ: Ամառը նրանց կարելի է հանել մաքուչ օդի, սակայն ոչ արևի ուղիղ ճառագայթների տակ: Ձմեռում է բույսը սենյակային ջերմաստիճանի տակ 18-20°С:
Սուրճի ծառը քմահաճ է՝ չի սիչում փոխել իր կացության վայրը համեմատաբար ընկնող լույսի: Շրջելով բույսը, դուք կստանակ համաչափ տերևառատ սաղարթամաս, բայց անշուշտ կզրկվեք բերքից: Այնպես որ, ընտրեք:
Ջրում՝
Ամռանը ջրումը պետք է լինի առատ և ավելի հաճախակի, քան ձմռանը: Իհարկե, ոռոքման մեծությունը որոշելիս այն պետք է բխի սենյակի ջերմաստիճանից, և մի թույլ տվեք գերչորացում կամ գերխոնավացում: Բարոք է ազդում սուրճի ծառի վրա փափուկ անձրևաջուրը կամ հալված ջուրը:
Սնուցում՝
Սնուցման համար ավելի լավ է օգտագործել հանքային հեղուկավոր պարարտանյութեր, խորհուրդ է տրվում կիրառել 2 շաբաթը 1 անգամ, ապրիլից սեպտեմբեր ժամանակահատվածում, այսինքն, աճի ամենա ակտիվ շրջանում: