010770799; 055020450; 095020450

Անթուրիում Անդրե 45 սմ

  • 8900 AMD 6500 AMD

  • Արտիկուլ:5301
  • Առկայությունը:Առկա չէ

Անթուրիում՝ Տղամարդու երջանկություն:


Գեղեցիկ ծաղկող բույսերի մեջ, որն հիշեցնում է կենդանի ծաղկեփունջ ծաղկամանի մեջ, անթուրիումը զբաղեցնում է հատուկ տեղ: Այն ամենա մոդայիկ բույսերից մեկն է, որն մեզ մոտ ընդունված է նվիրել:

Երկիր-արտադրող՝ Նիդերլանդներ

Բույսի բարձրությունը՝ 45 սմ

Ծաղկամանի տրամագիծը՝  12 սմ

Պատվիրել հեռախոսազանգով

Մենք կզանգահարենք Ձեզ հնարավորինս շուտ

Խնամք


Տեղը`

Անթուրիումի համար նախատեսված տեղը պետք է լինի լուսավոր, բայց խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից: Անհրաժեշտ է նաև խուսափել սառը կամ տաք քամու ուղիղ հոսանքներից: Ձմռանը անհրաժեշտ է ընտրել ծաղկի համար ամենալուսավոր տեղը, քանզի դա նպաստում է իր հետագա առատ ծաղկմանը:


Ջերմաստիճանը՝ 

Լավագույն ջերմաստիճանն է աշնանը և ձմռանը 18-20°C, իսկ գարնանը և ամառանը 20-25°C:


Ջրում՝

Անթուրիումը պահանջում է կանոնավոր և բավականին առատ ջրում: Ակտիվ աճի շրջանում բույսը չի դիմանում անգամ ամենա չնչին չորացմանը, չասած արդեն հողի ամբողջական չորացման մասին: Բայց, դրա հետ մեկ տեղ, չի կարելի հասցնել նաև հողի գերջրման: Մինչ հաջորդ ջրումը հողի վերին մակերևույթային շերտը պետք է  չորանա: Ջրումից անմիջապես հետո, անհրաժեշտ է ջրի ավելցուկները թափել, որպեսզի չկուտակվի տակդիրի մեջ: Ձմռանը ջրումն կանոնավորում են չնչին փոփոխություններով՝ մինչև թեթև խոնավություն, կատարելով ջրման գործողությունները ավելի քիչ առատությամբ և հաճախականությամբ: Չմոռանաք տերևների մաքրման մասին փոշուց: Ջրման ընթացքում կարևոր է հետևել, որպեսզի ջրի կաթիլները չընկնեն ծաղկի թերթիկների կամ բացվող կոկոնների վրա: Ջրի կաթիլները կառաջացնեն ծաղկի թերթիկների վրա հետքեր, իսկ այնուհետև ծաղկաթափ:


Սնուցում՝

Պարարտանյութերը անթուրիումին տալիս են բացառապես գարնան և ամառվա (մինչև օգոստոսի վերջ) ընթացքում: Այս բույսի համար անհրաժեշտ է հերթափոխել հանքային և օրգանական պարարտանյութերը, բայց նաև կարելի է օգտագործել կոմպլեքսային խարնուրդներ (ավելի լավ է ընտրել պարարտանյութեր նախատեսված նվիկազգիների կամ խոլորձների համար): Աշնանը և ձմռանը, իսկ ավելի ճիշտ, հանգստյան շրջանում, անթուրիումը չեն սնուցում: Սնուցումները դադարեցնում են աստիճանաբար, բույսի աճի կանգնման շամանակ:

Ինչո՞ւ է Hrashq.am-ի առաջարկը լավագույնը:


  1. Ներմուծում ենք անմիջապես արտադրողից, ինչը բերում է ինքնարժեքի նվազեցման
  2. Վաճառում ենք՝ առաքելով, անմիջապես պահեստից, ինչի շնորհիվ գնորդը չի վճարում խանութի վարձակալության, աշխատակիցների աշխատավարձի, կոմունալ և այլ ծախսերի համար
  3. Ճկուն մոտեցում գրասենյակներին, խանութներին և կորպորատիվ գնորդներին
  4. Գնորդի պահանջներին համապատասխան պատվերի ձևավորում և ներմուծում