Խնամք
Տեղը`
Կոդեումի գեղեցիկ տեսքի համար անհրաժեշտ է լավ լուսավորվածություն, քանի որ դրամից է կախված բույսի տերևների տեսքը: Այս լուսասեր բեւյսը լավ է աճում հարավային կամ արևելյան պատուհանագոգին: Չափից շատ լուսասորված պատուհանագոգին բույսին անհրաժեշտ կլինի թեթև ստվեր: Լույսի պակասից բույսը կկանաչի: Ոսկեգույն տերևների քանակը կկրճատվի:
Ջերմաստիճանը՝
Կոդեումի աճեցման սենյակում օդի ջերմաստիճանը ամռանը պետք է համապատասխանի 20-25°C:
Ջրում՝
Մեծ տերևային զանգվածը գոլորշացնում է մեծ քանակությամբ ջուր, այդ իսկ պատճառում բույսը հաճախակի ջրման կարիք ունի: Ինպես բույսերի մեծամասնությունը, Կոդեումը նույնպես չի սիրում գերջրում: Վերատնելուց անրաժեշտ է բավարար քանակությամբ դրենաժ օգտագործել: Չոր եղանակներին կարելի է բույսին կազմակերպել ցնցուղ կամ երբեմն նրան ցողել:
Սնուցում՝
Անհրաժեշտ է օգտագործել հանքային պարարտանյութերով հարուղտ պարարտանյութ: Գարնանից կեսերից մինչև աշնան կեսերը պարարտացնել ամիսը երկու անգամ, իսկ ցուրտ եղանակին՝ ամիսը մեկ անգամ: